Բացահայտվել է ԿՀՎ-ի սադրանքը Պուտինի և Թրամփի դեմ․ Ria Novosti

«Վհուկների որսը», որի դեմ այդպես ակտիվորեն բողոքում է ԱՄՆ նախագահը, նոր արդյունք է տվել։ Այս անգամ Թրամփը ստիպված եղավ բախվել սեփական կազմակերպության դավաճանությանը։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թրամփի միանգամից չորս աշխատակիցներ Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչներին գաղտնազերծել են ՌԴ նախագահին 50 միլիոն դոլար կաշառք տալու ձախողված պլանը։ Չնայած Trump Organization-ի բարձրաստիճան աշխատակիցների ծրագիրը ձախողվել է, միանգամայն հնարավոր է, որ «Պուտինին կաշառք տալու» գործը ամերիկացի նախագահի համար դառնա ոչ միայն գլխացավանք, այլ նաև խնդիրներ առաջացնի իրավական ոլորտում։ Այս համատեքստում պետք չէ բացառել, որ Թրամփը հրաժարվել է G20-ի շրջանակներում հանդիպել Պուտինի հետ, որպեսզի ավելորդ առիթ չտա «պենտհաուս Պուտինի համար» թեման ակտիվացնելու համար։

Ամերիկացի լրագրողները պնդում են, որ իրենք ծանոթացել են սխեմայի էությանը, որն, իբր, մշակվել է Trump Organization-ում 2016 թ․ նախընտրական քարոզարշավի նախաշեմին։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ սխեման կրել է առևտրային բնույթ, սակայն Թրամփի քաղաքական հակառակորդներին դժվար թե հնարավոր լինի ինչ-որ բան համոզել, քանի որ Թրամփի մերձավոր շրջապատի ուղիղ կապերը Մոսկվայի հետ հանրապետական կուսակցության փրայմերիզում ԱՄՆ ներկայիս նախագահի հաղթանակից հետո դարձան ապացույց վերջինիս՝ Կրեմլի հետ միասին կազմակերպած դավադրության։

Ենթադրյալ 50 միլիոն դոլար կաշառքի մասին գործն ի հայտ է եկել այն պատճառով, որ Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոենը գործարքի է գնացել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների հետ։ Նա հայտարարել է, որ ավելի վաղ ստել է՝ ասելով, որ Մոսկվայի հետ բոլոր գործնական կապերը խզվել են Հանրապետական կուսակցության կողմից Թրամփի թեկնածությունը պաշտոնապես առաջադրելուց հետո։ Քոենի խոսքով՝ այդ սխեմայի էությունը հետևյալն է․ Trump Organization-ը պատրաստվում է Մոսկվայում մեգածրագիր իրականացնել՝ կառուցելով Trump Tower ահռելի, թանկարժեք բնակելի և գրասենյակային համալիր։ Որպեսզի ծրագիրն իրականացվեր և հաջողեր ֆինանսական տեսանկյունից, ենթադրվում էր ստանալ ռուսական իշխանությունների քաղաքական աջակցությունը և ծրագրի կենսագործման գործում ներգրավել նույնիսկ Կրեմլը։ Քոենի խոսքով՝ որպես այդ աջակցությունը ստանալու գործիք ենթադրվում էր, որ Trump Organization-ը Վլադիմիր Պուտինին նվիրեր 50 միլիոն դոլար արժողությամբ պենտհաուս։ Ծրագրի հեղինակների կարծիքով՝ այդ կերպ կարելի էր մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել։  Մի կողմից այդ նվերը մեծ ուշադրություն և գովազդ կապահովեր ծրագրի համար, մյուս կողմից՝ «օլիգարխները հերթ կկանգնեին Պուտինի հետ մի շենքում մնալու համար»։

Trump Organization-ում Քոենի գործընկեր Ֆելիքս Սեյթերը, որն այդ ժամանակ արդեն համագործակցում էր Կենտրոնական հետախուզական վարչության և ռազմական հետախուզության հետ, այդ ծրագիրը նկարագրում է հետևյալ կերպ․ «Ռուսաստանում օլիգարխներն իրենց կաշվից դուրս կգան Պուտինի հետ մի շենքում մնալու համար։ Իմ մտադրությունն այն էր, որ Պուտինին տանք 50 միլիոն դոլար արժողությամբ պենտհաուս, իսկ հետո լոթերի վաճառքից ստանանք 250 միլիոն դոլար»։

Եթե մի կողմ դնենք ամերիկացի լրագրողների էմոցիոնալ դրսևորումները և պատմությունը ներկայացնենք փաստերի հիման վրա, ապա ստացվում է, որ ամերիկյան միանգամից մի քանի հատուկ ծառայությունների գործակալ Սեյթերը, որը ներդրվել էր Թրամփի բիզնեսի ենթակառուցվածքում, վերջինիս թեկնածու առաջադրվելուց անմիջապես հետո գալիս է Քոենի մոտ «հանճարեղ մտքով»․ այն է՝ Պուտինին նվիրել 50 միլիոն դոլար արժողությամբ պենտհաուս՝ այդպիսով ռուս նախագահին դարձնելով իրենց գովազդի էլեմենտ։ Այս ծրագրի հեղինակները չէին բացառում, որ Պուտինը ոչ միայն դառնա դրա սեփականատերը, այլ նաև, գուցե, ապրի այնտեղ։ Փաստաբան Քոենի խոսքով՝ այդ միտքն իրեն այնքան իրատեսական թվաց, որ նա հավատաց ոչ միայն դրա իրագործմանը, այլ նաև այդ միջոցով ռուս պաշտոնյաների հետ կապեր ստեղծելու հնարավորությանը։ Հատկանշական է, որ ամերիկացի լրագրողները և քննիչները մինչև հիմա չեն կարողանում ապացուցել, որ Թրամփը տեղյալ է եղել իր ենթակաների հատուկ ծրագրի մասին։

Պետք է նշել նաև, որ բավական անլուրջ էր ԿՀՎ գործակալ Սեյթերի ծրագիրը։ Հավանաբար նա լավ չի պատկերացնում ռուսական իրականությունը։ Նա և փաստաբան Քոենն իրոք փորձել են կապի դուրս գալ Կրեմլի հետ, այն էլ՝ ամենաուղիղ ձևով։ Նրանք իրենց առաջարկը նամակով ուղարկել են Կրեմլի պաշտոնական հասցեով։ Երբ արդեն սկալդալ էր բարձրացել «Պուտինի պենտհաուսի» շուրջ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ներկայացրել երկու նամակ, որոնք ստացել էր Մայքլ Քոենից։ Պեսկովը հրապարակել էր նաև նրան ուղարկած պատասխանը, որտեղ նշված է, որ Կրեմլն ուրախ կլիներ Ռուսաստանում ներդրումներ անել ցանկացողներին տեսնել Պետերբուրգյան տնտեսական համաժողովին։

Կարելի է ենթադրել, որ այս սկանդալի հաջորդ փուլը լինելու է Քոենի և Սեյթերի լուսանկարը՝ արված Պետերբուրգյան տնտեսական համաժողովի ժամանակ։ Սա արդեն ամերիկյան հատուկ ծառայությունների համար կծառայի որպես ապացույց «Թրամփի և Կրեմլի միջև դավադրության»։

https://ria.ru/authors/20181203/1538506948.html?referrer_block=index_onl...

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.