Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը բավարար չէ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Էկոլոգիայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը բավարար չէ կլիմայի բարելավվման համար, և նույնիսկ դրա դրույթները չեն իրագործվում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը՝ ելույթ ունենալով կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 24-րդ կոնֆերանսին։

«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը վատանում է կանխատեսումներից ավելի արագ», - ասել է Գուտերեշը հավելելով, որ էլկոլոգիական վիճակի բարելավվման համար Փարիզյան համաձայնագիրը բավարար չէ։

«Մի շարք երկրներ նույնիսկ չեն փորձում անդրադառնալ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին», - նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

«Ես վճռական կոչ եմ անում սյտեղ գտնվող բոլոր ներկաներին։ Մի հանձնվեք, օգտագործեք բոլոր հնարավորությունները, նույնսիկ ճնշում գործադրեք ձեր կառավարությունների վրա, որպեսզի նրանք կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները հանուն կլիմայի բարելավվման։ Մենք պետք է 2020 թվականը դիմավորենք բոլորովին այլ պայմաններում», - ընդգծել է Գուտերեշը։

Հիշեցնենք, որ 2017 թ․ հունիսի 1-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր փարիզյան համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ իր որոշման մասին՝ այն անվանելով ոչ շահավետ ամերիկյան կողմի համար։

Փարիզյան համաձայնագիրն ընդունվել է 2015 թ. դեկտմեբերի 12-ին: Դրա 195 մասնակիցները պարտավորվել են թույլ չտալ մինչև 2100 թ. մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացումը ավելի քան 2 աստիճանով ըստ Ցելսիուսի:

Փաստաթուղթն ուժի մեջ է մտել նոյեմբերի 4-ին: Այն վավերացել է 158 երկրներում, այդ թվում՝ Չինաստանում և ԱՄՆ-ում: Այդ երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումների 38%-ը, որն էլ հանդիսանում է ջերմաստիճանի բարձրացման հիմնական պատճառը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.