Ամերիկյան ռազմանավը ցուցադրաբար անցել է ռուսական բազայի մոտով

Դեկտեմբերի 5-ին ամերիկյան հրթիռային կործանիչ McCampbell ռազմանավը մոտ հեռավորությամբ անցել է ռուսական ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմի բազայի մոտով։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ռազմածովային ուժերի հաղորդագրությանը։

«McCampbell լողացել է Պետրոս Մեծի նեղուցի մոտակայքում, որպեսզի մարտահրավեր նետի Ռուսաստանի ծովային նկրտումներին և պաշտպանի ծովի օգտագործման օրինական ազատությունը, որը գտնվում է ԱՄՆ-ի և այլ պետությունների տրամադրության տակ», - ասել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, սակայն, սա կապված չէ Կերչի նեղուցում ուկրաինական նավերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ։ Նա նշել է, որ ամերիկացի զինծառայողները «լողալու են, թռչելու են և գործելու են այն վայրերում, որտեղ միջազգային իրավունքը թույլ է տալիս»։

Պետրոս Մեծի նեղուցը Ճապոնական ծովի ռուսական ափերի ամենամեծ նեղուցն է։ Այն գտնվում է միայն մեկ պետության սահմանների մոտ։ Լայնությունը հասնում է ավելի քան 24 ծովային մղոնի։ Նման դեպքերում պետությունը նեղուցը համարում է սեփական ջրային տարածք։

Պետրոս Մեծի նեղուցի ափերին են գտնվում Վլադիվոստոկ, Նախոդկա, Բոլշոյ Կամեն, Ֆոկինո քաղաքները, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսում ռուսական խոշորագույն նավահանգիստը՝ Արևելյանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.