ԵԱՏՄ խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը
ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում ներառված է Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը: Այս մասին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը․ գրում է «Արմենպրես»-ը։
«Տեղեկանքները, թե ինչ պիտի բանակցեն, ներկայացված են, և այդ հարցը նախատեսվում է օրակարգում», - ասել է Բաղրամյանը:
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանում գազի ներքին գնագոյացման հարցում խնդիրներ կան, և մեխանիզմը վերանայելու անհրաժեշտություն ունի:
«Արմենպրես»-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՌԴ նախագահի հետ քննարկի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը։