Թուրքիան պատրաստ է սաուդցի լրագրողի սպանության գործը փոխանցել միջազգային ատյաններին

Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության գործը փոխանցել միջազգային ատյաններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը։

«Մենք իրականացնում ենք ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավական նախապատրաստական աշխատանքներ։ Այնպես, որ համապատասխան որոշման պարագայում մենք գործը կփոխանցենք միջազգային դատական ատյաններին։ Սա դաժան սպանություն է, որը պետք է անպայման բացահայտել», - ասել է Գյուլը։

Նրա խոսքով՝ Ռիադը պետք է «գործի կառուցողական, սակայն Թուրքիան նման մոտեցում առայժմ չի տեսնում»։

Նախարարը քննադատել է նաև Սաուդյան Արաբիայի իշխանություններին, քանի որ վերջիններս բավարար չափով չեն համագործակցում իրենց հետ և չեն հանձնում 18 կասկածյալներին։

«Մենք ևս մեկ անգամ դիմել ենք սաուդական իշխանություններին կասկածյալներին արտահանձնելու հարցով։ Եթե նրանք ցանկանում են ամեն ինչ պարզել այս դեպքի մասին, ապա պետք է համագործակցեն մեզ հետ։ Դեռևս մեր հարցումներին պատասխանել են միայն լռությամբ», - շարունակել է Գյուլը՝ նշելով, որ իրենք կհասնեն կասկածյալների արտահանձմանը միջազգային հանրության միջոցով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.