Թուրքիան պատրաստվում է ռազմածովային նոր բազա ստեղծել Սև ծովում

Թուրքիան Սև ծովի արևելյան ափին սկսել է նոր ռազմածովային բազա ստեղծելու աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։

Աղբյուրի համաձայն՝ նոր ռազմաբազան լինելու է Տրապիզոնից 40 կիլոմետր հեռու գտնվող Սյուրմենե բնակավայրի մոտ։ Ակնկալվում է, որ նոր ռազմաբազայում ծառայելու է 400 զինվոր, և աշխատելու է շուրջ 200 քաղաքացիական անձ։

Milliyet-ը գրում է, որ Թուրքիայի իշխանությունները որոշել են այս քայլին գնալ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները որոշել է իր ռազմանավերն ուղարկել Սև ծով Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո։

Նշենք, որ ներկայում Թուրքիան ունի ռազմածովային 8 բազա 4 ծովերում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.