Թուրքիան Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսին մեղադրում է Ջեմալ Խաշոգջիի սպանությանը մեղսակից լինելու մեջ

Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեդդին Ալթունը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը մաղսակից է լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանությանը։

Այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալթունն ընդգծել է նաև, որ Անկարան հիասթափված է սպանության մեջ կասկածվող 18 անձանց արտահանձնելու վերաբերյալ թուրքական կողմի հարցմանը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրի պատասխանից։

Դեկտեմբերի 5-ին թուրքական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Սաուդյան Արաբիայի ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի նախկին տեղակալին և թագաժառանգի նախկին խորհրդականին, որոնք նույնպես մեղադրվում են լրագրողի սպանությանն առնչություն ունենալու մեջ։

Yeni Safak թերթի փոխանցմամբ՝ նոյեմբերի վերջին թուքական դատարանը որոշում էր կայացրել նաև ձերբակալել 15 հոգու, որոնք նույնպես մեղադրվում են Ջեմալ Խաշոգջիի սպանության հետ կապ ունենալու մեջ։

Մեղադրյալներին արտահանձնելու համար թուրքական կողմը հարցում էր ուղարկել Ռիադ, սակայն Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում իրենց քաղաքացիներին հանձնել Թուրքիային՝ միևնույն ժամանակ չեն պատրաստվում ոչինչ թաքցնել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.