Թուրքիայում Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալության հրաման է արձակվել 64 զինծառայողի նկատմամբ

Անկարայի գլխավոր դատախազությունը Թուրքիաում ահաբեկչական կազմակերպություն համարվող Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու կասկածաքով ձերբակալության հրահանգ է տվել 64 զինծառայողների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Haberturk-ը։

Նշվում է, որ գործողությունն իրականացվում է 2016 թ․ Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում։ Կասկածյալների թվում են երկրի զինված ուժերի ցամաքային զորքերի սերժանտական կազմի 35 անդամներ և ժանդարմի հրամանատարության 29 անդամներ։ Նրանցից շատերը մեղադրվում են Գյուլենական շարժման իմամների հետ կապ պաշտպանելու մեջ։ Վերջիններս զբաղվում են զինվորականներ հավաքագրելու գործով։

Հիշեցնենք, որ Անկարան 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.