Թուրքիայում շարունակվում են զանգվածային ձերբակալությունները

Թուրքիայի իշխանությունները Գյուլենական շարժման դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալել են 118 զինծառայողի, որոնք մեղադրվում են 2016 թ․ Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի մեջ։

Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 14-ին Ստամբուլի դատարանը վճիռ էր կայացրել 216 զինծառայողների ձերբակալության վերաբերյալ, որոնց թվում են նաև 85 սպաներ։ Ձերբակալման գործողությունները տեղի էին ունենում Ստամբուլի 45 շրջաններում։ Դատարանը քննել է նաև 160 այլ զինծառայողների ձերբակալման գործերը։ Արդյունքում որոշվել է ձերբակալել 118 մարդու։

Ավելի վաղ Անկարայի դատախազությունը նույն մեղադրանքով ձերբակալության հրահանգ էր արձակել 64 զինծառայողների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Անկարան 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.