Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում և աշխարհում․ Պուտին

Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Այս մասին Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում ամենամյա 14-րդ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Լրագրողը Պուտինին հարցրել է, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում «վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո»։

«Ի՞նչ է նշանակում վերականգնել։ Մենք չունենք որևէ բան, որ քանդվել է և վերականգնման կարիք ունի։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ պետություն է։ Մենք պետք է զարգացնենք այն, ինչը կառուցվել է նախորդ սերունդների ժամանակ», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը պատմականորեն եղել է Ռուսաստանի բարեկամը։ Նա նշել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.