Իսրայելը պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչության քաղաքականություն․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրում է պետական մասշտաբով ահաբեկչության քաղաքականություն իրականացնելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Բենիամին Նեթանյահուն քննադատությամբ հարձակվել է սխալ մարդու վրա։ Որպես Թուրքիայի նախագահ ես օգնում եմ ճնշվածներին։ Իսրայելի կառավարության ղեկավարը չարություն է ցանում և զբաղվում է պետական տեռորով», - ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, խոսելով Գազայի հատվածում իսրայելական զինված ուժերի գործողությունների մասին, նշել էր, որ Նեթանյահուն պատասխանատվություն է կրում հազարավոր պաղեստինցիների մահվան համար։