Ռուսաստանի ամենահայտնի քրեական հեղինակությունն այցելուներ է ընդունում իր բնակարանում

Ռուսաստանի և ողջ հետխորհրդային տարածքի հանցավոր աշխարհի պարագլուխներից մեկը՝ 46-ամյա օրենքով գող Նադիր Սալիֆովը, սկսել է այցելուներ ընդունել Բաքվի իր բնակարանում, որտեղ էլ նա պահվում է տնային կալանքի տակ։ Այս մասին գրում է Lenta-ն։

Նշվում է, որ Սալիֆովը ներկայում գտնվում է ոստիկանության խիստ հսկողության տակ։ Իրավապահները հսկում են, որ քրեական հեղինակությունը փախուստի չդիմի, կամ նրան չառևանգեն։ Հատկանշական է, որ արդեն միլիոնատեր դարձած հանցագործին թույլատրվում է տանը հյուրեր ընդունել։

Դեկտեմբերի 4-ին հաղորդվում էր, որ Սալիֆովը Թուրքիայից տեղափոխվել է Ադրբեջան և տնային կալանքի տակ է Բաքվի իր բնակարանում։ Հոկտեմբերի վերջին պարզ էր դարձել, որ ՌԴ ներքին գործերի նախարարությունը Սալիֆովին արտահանձնելու մասին ևս մեկ հարցում էր ուղարկել Ինտերպոլի կենտրոնական բյուրո։

Ռուսաստանում օրենքով գողին մեղադրում են մարդ առևանգելու և խոշոր չափի գումար հափշտակելու մեջ։

Ներկայում Նադիր Սալիֆովը համարվում է Ռուսատանի և ողջ հետխորհրդային տարածքի ամենաազդեցիկ օրենքով գողը և հանցավոր աշխարհի պարագլխի հիմնական թեկնածուն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.