Սաուդյան Արաբիան պատրաստ է ԱՄՆ-ի փոխարեն միջոցներ հատկացնել Սիրիայի վերականգնման համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստ են Վաշինգտոնի փոխարեն միջոցներ հատկացնել Սիրիայի վերականգնման համար։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը գրել է իր թվիթերյան էջում։

«Սաուդյան Արաբիան համաձայնել է ԱՄՆ-ի փոխարեն միջոցներ տրամադրել Սիրիայի վերականգնման համար։ Տեսնու՞մ եք։ Մի՞թե հաճելի չէ, երբ չափազանց հարուստ պետություններն օգնում են իրենց հարևաններին վերականգնվել, այլ ոչ թե Միացյալ Նահանգները, որը գտնվում է Սիրիայից հինգ հազար մղոն հեռավորության վրա», - գրել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի իշխանություններին նման պատրաստակամության համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.