Իրանի ԱԳՆ-ը քննադատել է Թրամփի այցն Իրաք

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իրաք և նշել, որ այդ քայլով Թրամփն անարգանք է դրսևորել Իրաքի ինքնիշխանության նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը։

Քասեմիի խոսքով՝ ԱՄՆ նախագահն այցելել է մի երկիր, որտեղ պաշտոնյաները և ժողովուրդը նրան ջերմության չի ընդունել։ Խոսելով Թրամփի հայտարարությունների մասին՝ Իրանի ԱԳ ներկայացուցիչն ընդգծել է, որ «տարածաշրջանի երկրները երբեք ագրեսիվ արտասահմանցիներին թույլ չեն տա թշնամություն սերմանել միմյանց միջև»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ այցելել էր Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազա։ Այցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել Իրաքում ամերիկյան ռազմական ներկայությունը՝ չնայած ավելի վաղ հայտարարել էր Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.