Թրամփը Կոնգրեսի երկու կուսակցությունների ղեկավարներին հրավիրել է Սպիտակ տուն՝ քննարկելու սահմանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների և հանրապետականների առաջնորդներին հրավիրել է Սպիտակ տուն ճեպազրույցի, որպեսզի այնտեղ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչն օրեսնդիրներին ներկայացնի ԱՄՆ-ի սահմանների անվտանգության ապահովվման վերաբերյալ մանրամասներ։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով The Washington Post թերթին։

Հիշեցնենք, որ ամերիկացի օրենսդիրները չեն կարողացել ընդունել 2019 թ․ֆինանսական տարվա բյուջեն, որն սկսվել է դեռ հոկտեմբերի մեկին։ Այն պետք էր հաստատվեր դեկտեմբերի 21-ին, սակայն Կոնգրեսի երկու պալատներն էլ ավարտեցին իրենց աշխատանքն այդպես էլ որևէ կոմպրոմիսային որոշման չհասնելով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը չի վերսկսի իր աշխատանքը մինչև Կոնգրեսում դեմոկրատները կողմ չքվեարկեն Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար միջոցներ տրամադրելուն։ 

Այժմ առանց ֆինանսավորման է մնացել կառավարության մոտ մեկ-չորրորդը, մասնավորապես՝ պետքարտուղարությունը, առևտրի նախարարությունը, արդարադատության նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը։

Մյուս գերատեսչությունների համար Կոնգրեսը հասցրել էր միջոցներ հատկացնել մինչև 2019-ի սեպտեմբեր։

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ։ Արդյունքում վերընտրվել են100 սենատորներից 35-ը, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների 35 ղեկավարներ, ինչպես նաև նահանգների օրենսդիր մարմինների 6073 անդամներ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.