ԱՄՆ-ը փորձում է համագործակցության եզրեր գտնել Ռուսատանի հետ․ Պոմպեո

Միացյալ Նահանգները ջանք չի խնայում Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության եզրեր գտնելու համար, սակայն Մոսկվան նույն կերպ չի պատասխանում։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջազգային արենաներում մի շարք քայլեր է ձեռնարկել Մոսկվայի դեմ, որոնք չի կարելի համարել դրական։

«Միևնույն ժամանակ մենք փնտրում ենք Մոսկվայի հետ հնարավոր համագործակցության եզրեր։ Փորձում ենք գտնել հնարավորություններ, երբ ամերիկյան և ռուսական շահերը համընկնում են, անգամ, եթե մեր արժեհամակարգերը տարբեր են», - նշել է Պոմպեոն։

Նա հավելել է նաև, որ Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը «մինչ օրս չի փորձել համագործակցել ԱՄՆ-ի հետ, չնայած վերջինիս կողմից բազմաթիվ փորձեր են եղել համագործակցության եզրեր գտնելու»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.