Ամերիկյան ռազմանավը Սև ծովում է՝ համաձայն միջազգային իրավունքի․ Պենտագոն

Ամերիկյան ռազմածովային ուժերի Fort McHenry դեսանտային նավը Սև ծովում է՝ համաձայն նեղուցների մասին կոնվենցիայի և չի խախտում միջազգային իրավունքի նորմերը։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Ջեֆերի Դորսին։

«Մենք պարբերաբար աշխատում ենք Սև ծովում համաձայն Մոնթոյի կոնվենցիայի՝ չխախտելով միջազգային իրավունքի նորմերը, և շարունակելու ենք դա անել», - ասել է Դորսին՝ հավելելով, որ նավն ուղևորվել է Սև ծով նախապես հաստատված ծրագրով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Fort McHenry նավը մտել է Ռումինիայի Կոնստանցի նավահանգիստ։ Շրջայցի ավարտից հետո վերոնշյալ հածանավը ռումինական Regele Ferdinand ռազմանավի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Ռումինիայի տարածքային ջրերում և Սև ծովի միջազգային ջրերում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.