Հարավկորեական լրատվամիջոցները կասկածում են, որ ԿԻմ Չեն Ընը գաղտնի այց է կատարել Չինաստան

Հյուսիսկորեական հատուկ գնացքը, որը նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Կիմ Չեն Ընին տեղափոխելու համար, հատել է Չինաստանի սահմանը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով հարավկորեական «Հանգուք Գյոնջե» թերթին։

Հյուսիսկորեական և չինական աղբյուրների տեղեկություններով՝ գնացքը, որում եղել են անհայտ պաշտոնյաներ, հատել է Չինաստանի սահմանը տեղի ժամանակով 22։30-ին և կանգ առել Դանդուն կայարանում։

Աղբյուրի զրուցակիցները հայտնում են, որ Չինաստանի անվտանգության ծառայությունների աշխատակիցները գնացքի հասնելուց առաջ շրջափակել են վերոնշյալ կայարանը և հեռացել գնացի հեռանալուց հետո։

«Դեռ հայտնի չէ, թե հյուսիսկորեական գնացքն իրականում հասել է Պեկին, սակայն Սեուլում հետևում են դրա տեղաշարժին, քանի որ հավանականություն կա, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը կատարում է իր չորրորդ այցը Չինաստան», - լրատվականին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.