Թրամփը և Մակրոնը քննարկել են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցի ընթացքում քննարկել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրին։

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և հաստատել իրենց հավատարմությունը Իսլամական պետության ոչնչացման հարցին։ Քննարկվել է նաև Սիրիայից ամերիկյան զորքերի կոորդինացված դուրբերման պլանը», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցները նաև ընդգծել են, որ անթույլատրելի է «Սիրիայում քիմիական զենքի կիրառման ցանկացած նոր փորձ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 23-ին, Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ցավում է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Թրամփի որոշման համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.