Արարատ Միրզոյանը՝ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը։ Այս մասին, ինչպես գրում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը:

«Փակ և գաղտնի քվեարկությամբ ԱԺ 132 պատգամավորների 131 կողմ ձայնով ՀՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արարատ Միրզոյանը»,- ասել է Հովակիմյանը՝ հավելելով, որ անվավեր է եղել 1 քվեաթերթիկ։

«Այսպիսի քվեն իսկապես պարտավորեցնող է: ԱԺ նախագահի պաշտոնում յուրաքանչյուր րոպե աշխատելու եմ հիշել այս պարտավորությունը: Այժմ մոտենալու եմ խմբակցությունների ղեկավարներին և շնորհակալություն հայտնեմ», - ասել է Միրզոյանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.