Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով վերջինիս ՀՀ վարչապետի պատոնում նշանակվելու կապակցությամբ։ Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակական երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Պուտինը հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պուտինը հույս է հայտնել նաև, որ կողմերի միջև երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի օրը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին։