Մոսկվան ողջունում է ԱՄՆ-ի և թալիբների միջև բանակցությունների ակտիվացումը

Մոսկվան դրական է գնահատում ԱՄՆ-ի և թալիբների միջև բանակցությունների ակտիվացմանը, սակայն բավական զգույշ է դրա արդյունքների վերաբերյալ իր գնահատականների մեջ, քանի որ Վաշինգտոնը փորձում է փոքր-ինչ փոխել դրանց օրակարգը։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Ասիայի վարչության ղեկավար, նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։

«Մենք ողջունում ենք բանակցությունները, եթե ամերիկացիներն իրոք պատրաստ են խոսել թալիբերի հետ հիմնական հարցերի շուրջ, իսկ նրանց համար գլխավոր հարցը օտար զորքերի դուրսբերումն է։ Ինչևէ, սա դրական տեղաշարժ է։ Քանի որ շատ են եղել ձախողումներ նման դեպքերում, մենք շատ զգույշ են վերաբերվում նման հաղորդագրություններին», - ասել է Քաբուլովը։

Երկուշաբթի Դոհայում սկսվել է Աֆղանստանի ծայրահեղական «Թալիբան» շարժման և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հերթական փուլը։ Դրանից առաջ թալիբները հրաժարվել էին հանդիպել Վաշինգտոնի ներկայացուցիչներին Կատարում և Պակիստանում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.