«Ջեբհաթ ալ Նուսրա»-ի մի քանի հարյուր ահաբեկիչներ գրոհել են սիրիական զորքերի դիրքերը

«Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման երկու խումբ զինյալներ՝ ընդհանուր շուրջ 400 հոգի, Իդլիբի անվտանգության գոտում գրոհել են սիրիական զորքերի դիրքերը։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Սոլոմատինը։

««Ջեբհաթ ալ Նուսրայի» խմբավորումները միաժամանակ գրոհել են կառավարական ուժերի դիրքերը Աբու Դուհուր և Աբու Շարջա բնակավայրերում։ Յուրաքանչյուր ուղղությամբ գնացել է 150-200 զինյալ՝ 15-20 պիկապներով, որոնք հագեցած են խոշոր տրամաչափի հրացաններով», - ասել է ռուս գեներալը։

Նա նշել է նաև, որ Աբու Դուհուրայում զինյալները հարձակման ժամանակ օգտագործել եմ մահապարտ-ահաբեկչի, որը ավտոմեքենայով շարժվել է կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ, սակայն վերջիններս կարողացել են կառավարվող հրթիռի օգնությամբ ոչնչացնել ահաբեկչին։

«Ահաբեկիչներին հաջողվել էր մինչև 1,5 կիլոմետր խորանալ Սիրիայի կառավարական զորքերի պաշտպանության տակ գտնվող գոտում, սակայն ավելի ուշ զինյալները հետ են շպրտվել», - շարունակել է Սոլոմատինը՝ հավելելով, որ Աբու Շարջայում ահաբեկիչների գրոհը ձախողվել է, և նրանք վերադարձել են նախկին դիրքեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.