Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով Թրամփին արգելվում է ԱՄՆ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել մի օրինագիծ, որն արգելքում է նախագահ Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգները դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից։

Ինչպես նշում է օրինագծի հեղինակ՝ դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Պանետան, «ՆԱՏՕ-ին աջակցելու մասին» օրինագիծը ենթադրում է «մերժում Դաշինքի կազմից երկիրը դուրս բերելու նախագահի յուրաքանչյուր փորձ», ինչպես նաև արգելում է բյուջեից միջոցներ տրամադրել դրան ուղղված քայլերի համար։

«Բացի այդ, օրինագիծը աջակցում է ՆԱՏՕ-ի անդամների՝ դաշինքի բյուջեին ամենաքիչը ՀՆԱ-ի 2%-ի չափով միջոցներ տրամադրելու ձգտումը», - ընդգծել է Պանետան։

Օրինագծի համահեղինակ են մի շարք դեմոկրատ օրենսդիրներ։

Նախորդ շաբաթ ամերիկյան The New York Times թերթը գրել էր, որ Դոնալդ Թրամփը կարող է կրկին դիտարկել ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու հարցը, եթե Դաշինքի մյուս անդամ պետությունները շարունակեն նվազագույն միջոցներ տրամադրել կազմակերպության բյուջեին։ Ավելի վաղ Թրամփը բազմիցս քննադատել էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի անդամակցությունը՝ այն համարելով ճահիճ իր պետության համար։

ԱՄՆ Նախագահը նախորդ տարի կրկին սպառնացել էր լքել Դաշինքի կազմը, եթե մյուս անդամները չավելացնեն միջոցների տրամադրումը։ Դաշինքի անդամ պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը Թրամփը խոսել էր պաշտպանական ծախսերը չավելացնելու դեպքում սպասվող «ծանր հետևանքների» մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.