Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա երկու ամսվա ընթացքում․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա առաջիկա երկու ամսվա ընթացքում։

Պոմպեոն, պատասխանելով լրագրողի՝ ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների հանդիպման մասին հարցին, նշել է, որ ըստ նախնական պլանների՝ հանդիպումը պետք է տեղի ունենա առաջիկա 60 օրվա ընթացքում։ Հանդիպման հնարավոր վայրի մասին տեղեկություններ ԱՄՆ պետքարտուղարը չի հայտնել։

Նախորդ շաբաթ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը նույնպես հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա փետրվարի վերջին։ Նա որպես հանդիպման ամենահավանական վայր նշել էր Դանանգը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։

Չնայած ձեռք բերված համաձայնությանը, դեռ որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ։ Փհենյանը Վաշինգտոնից սպասում է, որ վերջինս քայլեր կձեռնարկի ձեռք բերված համաձայնությունների կատարման ուղղությամբ, իսկ ամերիկյան վարչակազմը հայտարարում է, որ դժգոհ է ապամիջուկայնացման հարցով ԿԺԴՀ-ի անգործությունից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.