ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Պեկինում կայանալիք բանակցությունները կնպաստեն միջուկային զենքի չտարածմանը․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի իշխանությունները ողջունում են միջուկային խնդրի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր երկխոսությունը, որը տեղի է ունենալու Պեկինում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հուա Չունյինը՝ հույս հայտնելով, որ այդ հանդիպումը կնպաստի միջուկային զենքի չտարածմանը։

«Չինաստանի մայրաքաղաքում հունվարի 30-ին տեղի կունանե միջոցառում, որի ընթացքում կողմերը մանրամասն կքննարկեն միջուկային պոտենցիալի օգտագործման քաղաքականությանը և համապատասխան ռազմավարական բաղադրիչները։ Մասնակիցները կմիավորեն ջանքերը հակազդելու միջուկային անվտանգության ոլորտում միջազգային մարտահրավերներին։ Իհարկե, ողջունում ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությունը, որը կարող է ակտիվացնել երկխոսությունը և հնարավորություն տալ օգտվել ընձեռնված հնարավորությունից համապատասխան հարցի վերաբերյալ փոխադարձ անհանգստություններն ու մտահոգությունները վերացնելու համար», - ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են մյուս մասնակիցների հետ միասին ապահովել գլոբալ ռազմավարական կայունությունը՝ կողմ հանդես գալով զենքի հետագա տարածումը կանխելու ծրագրին։

Ավելի վաղ Չունյինը հաստատել էր միջուկային հնգյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ֆրանսիա)՝ Պեկինում կայանալիք հանդիպման մասին լուրերը։ Ակնկալվում է, որ հունվարի 30-31-ին Պեկին կժամանեն ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Անդրեա Թոմսոնը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.