Մեծ Բրիտանիան ոչնչացնում է տեղեկությունները Աֆրիկայում և Ասիայում իրենց կատարած հանցագործությունների մասին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը խոստովանել է, որ աստիճանաբար ոչնչացնում է թագավորության զինված ուժերի և հատուկ ծառայությունների կողմից կատարված ռազմական հանցագործությունների մասին պատմող փաստաթղթերը։ Օրեր առաջ գերատեսչությունում ստիպված եղան խոստովանել հարյուրավոր փաստաթղթերի ոչնչացումը։ Այդ փաստաթղթերը կապված էին Շրի Լանկայում թամիլների ապստամբությունը ճնշելու ժամանակ բրիտանացիների մութ գործերի հետ։

Պատմությունը ոչնչացնելու հերթական փորձը բացահայտել է Morning Star թերթը։ Այժմ այս թերթը վերածնունդ է ապրում և հանդիսանում է ձախակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցողների հիմնական բարձրախոսը, որի վրա էլ հիմնված է լեյբորիստների առաջնորդ Ժերեմի Քորբինի հաջողությունը։ Օրերս այս թերթը հրապարակել էր բացառիկ մի նյութ այն մասին, որ Foreign Office-ը խոստովանել է շուրջ 400 փաստաթղթերի ոչնչացման փաստը։ Ոչնչացված փաստաթղթերում պատմվում էր Շրի Լանկայում թամիլների ապստամբությունը ճնշելու ժամանակ բրիտանական կառավարության և հատուկ ծառայությունների հանցագործությունների մասին։

Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմն սկսվել է 1980 թ․ և տևել շուրջ քառորդ դար՝ խլելով տասնյակ հազարավոր կյանքեր։ Թամիլների ապստամբությունը ճնշել են տեղի իշխանությունները, սակայն այդ գործում Լոնդոնի դերը բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Բրիտանական օրենսդրության համաձայն՝ գաղտնի փաստաթղթերը պետք է հրապարակվեն 30 տարի անց։ Համապատասխանաբար՝ եկել էր ժամանակը ծանոթանալու այդ պատերազմին Մարգարետ Թետչերի կառավարության առնչության մասին պատմող փաստաթղթերի հետ։ Սակայն, Morning Star-ը պարզել է, որ այդ փաստաթղթերի գաղնտազերծման ժամանակի մոտենալուն զուգընթաց բազմաթիվ փաստաթղթեր հավերժ անհետացել են։

Մասնավորապես՝ 2014 թվականին պետք է գաղտնազերծվեր փաստաթղթերի այն փաթեթը, որը վերաբերում էր Շրի Լանկայի այդ ժամանակվա պաշտպանության նախարարի՝ Բելֆաստ կատարած գաղտնի այցելությանը, որտեղ նրան ծանոթացրել են հյուսիսիռլանդացիների ապստամբությունը ճնշելու փորձին։ Այդ այցի մանրամասները հայտնի չեն, քանի որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ոչնչացրել է դրան վերաբերող բոլոր փաստաթղթերը։

Հատկանշական է, որ փաստաթղթերի ոչնչացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ը հրապարակային ներողություն էր խնդրել պատմաբաններից բրիտանացի գաղութականների դեմ քենիացիների ապստամբությունը դաժանորեն ճնշելու վերաբերյալ փաստաթղթերն այրելու համար։ Քենիայի բնակիչները դեմ էին հանդես գալիս բրիտանացի գաղութականների կողմից իրենց հողերը զավթելուն։ Բրիտանական բանակը 8 տարվա ընթացքում ոչնչացրել է ապստամբներին և նրանց միացած քաղաքացիական բնակչությանը։ Սպանվել են տասնյակ հազարավոր քենիացիներ։ Նշվում է, որ բրիտանացիները կիրառել են խոշտանգումների և բարբարոսության ամենադաժան մեթոդները։

Մարդկության դեմ հանցագործությունների մասին այս փաստաթղթերը պետք է գաղտանզերծվեին շատ վաղուց։ Սակայն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը տասնամյակներով ստել է, թե դրանք կորել են։ Եվ միայն վերջերս այդ սարսափելի իրադարձությունները վերապրած մի քանի քենիացիներ կարողացել են գործը հասցնել լոնդոնյան դատարան։ Դա Foreign Office-ին ստիպեց այնուամենայնիվ գտնել մի քանի փաստաթուղթ, որոնք հաստատեցին բրիտանացիների վայրագությունները և այն, որ գաղութային պաշտոնյաները թաքցրել են դաժանությունները։

Ակնհայտ է, որ Բրիտանիան անում է ամեն բան, որպեսզի ջնջի պատմությունը նույնիսկ տասնամյակներ անց։ Դեռ ավելին, 2016 թ․, երբ նշվում էր Գրիգորի Ռասպուտինի մահվան 100-ամյակը, The Times թերթը կոչ էր արել բրիտանական իշխանություններին բացահայտել այդ հանցագործությանն առնչություն ունենալու մասին փաստաթղթերը։ Թերթի պահանջն արհամարհվեց։ Բայց չէ, որ անցել է 100 տարի, և կենդանի չեն ոչ դրա մասնակիցները ոչ էլ՝ սերունդները։ Պարզ է, որ Լոնդոնը ոչ թե պաշտպանում է մարդկանց, այլ իր սեփական պատմական հեղինակությունը։

Այս ամենը հստակորեն հերքում է «արևմտյան հասարակության բաց լինելու» մասին միֆերը, որոնք շարունակաբար տարածում են լիբերալները։

Իրականում, ավտոմատ գաղտնազերծման բացառությունների ցուցակն այնքան մեծ է, որ այնտեղ կարելի է ներառել ցանկացած փաստաթուղթ՝ կապված Պետքարտուղարության կամ հատուկ ծառայությունների գործունեության հետ։ Մասնավորապես, չի կարելի գաղտնազերծել փաստաթուղթ, որը կարող է խաթարել ԱՄՆ-ի և այլ պետության կառավարության հարաբերությունները։

Ջորջ Օրուելը, որն աշխատում էր Բրիտանիայի պետական քարոզչական համակարգում և գիտեր այն ներսից, մշակել էր հետևյալ բանաձևը․ «Անցյալը մաքրվեց, դա մոռացվել է․ սուտը դարձավ իրականություն»։ Այս բանաձևը մինչև օրս աշխատում է այնտեղ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.