Հիլարի Քլինթոնը չի բացառում 2020 թ․ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառում, որ կարող է մասնակցել 2020 թ․ նախագահական ընտրություններին։ Այս մասին գրում է TASS–ը՝ հղում կատարելով CNN-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Քլինթոնն իր շրջապատին ասել է, որ չի հրաժարվում 2020 թ․ ընտրություններին մասնակցելու մտքից։ Նշվում է, որ 71-ամյա Քլինթոնի խոսքերը դեռ չեն նշանակում, որ որևէ կոնրետ քայլ է արվել նախընտրական քարոզարշավին նախապատրաստվելու ուղղությամբ։

Նախկին պետքարտուղարն ընդգծել է, որ, հաշվի առնելով 2016 թ․ ընտրություններին Թրամփից ավելի շատ ձայն ստանալը և իրեն ներկայացված մի շարք մեղադրանքները, ինքը չպետք է հրաժարվի հաջորդ ընտրություններին մասնակցելու մտքից։

Հիշեցնենք, որ 2016 թ․ նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում Թրամփը հաղթանակն էր տարել՝ ստանալով ընտրական կոլեգիայի 304 անդամների քվեները, իսկ Քլինթոնը ստացել էր 227 ձայն։

Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկությամբ Քլիթոնն ստացել էր 3 միլիոնով ավելի ձայն, քան Թրամփը։ Սակայն ԱՄՆ-ում գործող անուղղակի քվեարկության համակարգի շնորհիվ՝ էական նշանակություն ունեցավ ընտրական կոլեգիայի անդամների քվեարկությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.