«Միջուկային հնգյակի» պետությունները չեն կարողացել համաձայնեցնել հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությունը

«Միջուկային հնգյակի» անդամ պետությունների ներկայացուցիչները Պեկինում տեղի ունեցած հանդիպման արդյունքում չեն կարողացել համաձայնեցնել վերջնական համատեղ հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը։

«Չի կարող չանհանգստացնել այն, որ այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենում միջուկային զենք ունեցող երկրների միջև վստահության պակասի խորացման ֆոնին․ սա աննախադեպ մարտահրավեր է այս ձևաչափի համար», - հայտարարել է Ռիբկովը։

Նրա խոսքով՝ այսօր աշխարհում հակամարտության պոտենցիալը հասել է վտանգավոր աստիճանի։ Բոգդանովի հավաստմամբ՝ Ռուսաստանի անհանգստությունն այս հարցում հարուցում է այն, որ որոշ երկրներ իրենց ռազմական դոկտրիններում փոփոխություններ են մտցնում՝ իջեցնելով միջուկային զենքի օգտագործման անհրաժեշտության շեմը։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը նշել է նաև, որ այսօր «հատկապես արդիական է դառնում միջուկային զենք ունեցող պետությունների դերը զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման սկզբունքի ամրապնդման համատեքստում»։

«Միջուկային հնգյակը» միջուկային զենք ունեցող պետությունները ոչ ֆորմալ միավորում է, որի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Վերոնշյալ պետությունների ներկայացուցիչների փակ հանդիպումը պետք է տեղի ունենա այսօր՝ հունվարի 30-ին։ Հանդիպմանը նախատեսվում է քննարկել յուրաքանչյուր պետության քաղաքականությունը միջուկային սպառազինության հարցում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.