Շոյգուն հրահանգել է մինչև 2020 թ․ ստեղծել «Կալիբր» համակարգի ցամաքային տարբերակը

«Կալիբր» տեսակի ծովային տեղակայման համակարգի բարձր հեռահարության թևավոր հրթիռի ցամաքային տարբերակը պետք է մշակել 2019-2020 թ․թ․ ընթացքում, միևնույն ժամանակ պետք է ստեղծվի բարձր հեռահարության հիպերձայնային հրթիռային համակարգ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Գլխավոր շտաբը Գերագույն գլխավոր հրամանատարին է ներկայացրել միջոցառումների ցանկը, որը հաստատվել է։ 2019-2020 թ․թ․ ընթացքում մենք պետք է մշակենք ծովային տեղակայման «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռային համակարգի ցամաքային տարբերակը, որն իրեն լավ դրսևորեց Սիրիայում։ Միևնույն ժամանակ պետք է ստեղծվի բարձր հեռահարության հիպերձայնային հրթիռային համակարգ», - հայտարարել է Շոյգուն։

Նշվում է, որ այս միջոցառումները կապված են այն հանգամանքի հետ, որ փետրվարի 2-ին ԱՄՆ-ն դադարեցրել է Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին իր պարտավորությունների կատարումը։

«Այս ընթացքում ամերիկյան կողմը զարգացնում է հրթիռային համակարգեր, որոնք արգելված էին այդ փաստաթղթով։ Այս կապակցությամբ՝ նախագահը պաշտպանության նախարարությանը հրահանգել է պատասխան միջոցներ ձեռնարկել», - շարունակել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ավելացնել այսօր գոյություն ունեցող ցամաքային տեղակայման հրթիռային համակարգերի հեռահարության աստիճանը։

Շոյգուն պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորչուկին հրահանգել է կարճ ժամկետներում սկսել զարգացման համապատասխան աշխատանքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.