Կուրիլյան կղզիներն իդեալական վայր կարող են դառնալ ամերիկյան հրթիռների տեղակայման համար․ Japan Business Press

Կուրիլյան կղզիների հարավային խումբն իդեալական վայր կարող է դառնալ ամերիկյան հրթիռների տեղակայման համար։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Japan Business Press թերթին։

Իտուրուպ կղզում հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը թույլ կտա ԱՄՆ-ին և Ճապոնիային պաշտպանվել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վտանգից։ Իտուրուպում տեղակայվելիք զինտեխնիկան կարող է հարված հասցնել հրթիռին դեռ արձակման նախնական փուլում՝ մինչև մարտագլխիկի անջատվելը՝ ավելացնելով այն խոցելու շանսերը։

Լրատվականն անդրադարձել է այս իրավիճակում Ռուսաստանին սպառնացող հնարավոր վտանգներին։ Իտուրուպում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայումը կարող է արգելափակել Խաղաղօվկիանոսյան նավատորմի բազան՝ Վլադիվոստոկի նավահանգիստը, որը շատ մեծ կարևորություն ունի ռուսական կողմի համար որպես չսառող ափ։ Երեք կղզիների՝ Ճապոնիայի տիրապետությանը հանձնելը Ռուսաստանին զրկում է Կունաշիրի և Իտուրուպի միջև գտնվող «Եկատերինա» նեղուցի վրա վերահսկողությունից, որը նույնպես չի սառում և թույլ է տալիս նավատորմին դուրս գալ բաց ծով։

Նշվում է, որ Մոսկվան չի ցանկանում Տոկիոյին հանձնել հարավային այդ կղզիախումբը, քանի որ դրանք ռազմավարական մեծ նշանակություն ունեն Ռուսաստանի համար։

Տոկիոն չի ճանաչում ռուսական ինքնիշխանությունը Կուրիլյան կղզիների հարավային խմբի նկատմամբ և պնդում է, որ Իտուրուպ, Կունաշիր, Շիտոկան և Հաբոմաի կղզիները պետք է վերադառնան իր վերահսկողության տակ։ Մոսկվան, իր հերթին, հետևողականորեն հիշեցնում է այդ կղզիների նկատմամբ իր օրինական ինքնիշխանության մասին։ Կուրիլյան կղզիները ԽՍՀՄ-ի տիրապետության տակ են անցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.