Բելգիայում գողերը կարողացել են բանկ մտնել կոյուղու խողովակներով

Բելգիայի Անտվերպեն քաղաքում իրավապահները փնտրում են հետքեր կոյուղու խողովակներում, որտեղով, ամենայն հավանականությամբ, գողերը սողոսկել են բանկ և հափշտակել չհրկիզվող պահարաններում եղած արժեքավոր իրերը։

Երբ ոստիկանները ժամանել են Պարիբաս Ֆորտիս բանկ, բացել են դուռը և տեսել են 30 դատարկ չհրկիզվող պահարան և մի մեծ անցք հատակին, որտեղից սկսվող թունելը տանում է դեպի կոյուղի։

Նախնական հետաքննությունը պարզել է, որ գողերը թունելը սկսել են փորել շենքի դիմացի հատվածից դեռ կիրակի վաղ առավոտյան։ Նրանք, չորս մետր փորելով, հասել են կոյուղու խողովակներին։ Բանկին մոտենալու համար, ամենայն հավանականությամբ, գողերը սողոսկել են կոյուղատարով, որը բավական մեծ էր։

Ոստիկանները տեղի ունեցածի մասին մանրամասները իմացան այն ժամանակ, երբ, գալով դեպքի վայր, նկատեցին, որ դուռը փակ է, բայց անվտանգության ազդանշանային համակարգը միացված է։

Բանկը գտնվում է տեղի հրապարակից մոտ մեկ մղոն հեռավորության վրա։ Այս վայրը համարվում է ադամանդի՝ աշխարհի ամենախոշոր թաղամասը, որի տարեկան շրջանառությունը հասնում է 54 միլիարդ դոլարի։ Այստեղ «դարի կողոպուտը» տեղի է ունեցել 2003 թ․, երբ հափշտակվել էր շուրջ 100 միլիոն դոլարի ադամանդ։

«Մենք հետաքննություն ենք սկսել, և ես չեմ կարող սրանից ավել տեղեկություն տրամադրել», - ասել է Անդվերպենի ոստիկանության ներկայացուցիչը։

Քաղաքի բնակիչները տեղի ունեցածի մասին իմացել են այն ժամանակ, երբ ոստիկանությունը հայտնել է դրա մասին։

Հարակից փողոցի բնակիչներից մեկն իրավապահներին պատմել է, որ մի քանի օր շարունակ հարվածների ձայներ է լսել նշված տարածքից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.