Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց Ցեղասպանության հիշատակի օր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հայ համայնքի հետ ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ ապրիլի 24-ը նշվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Ֆրանսիան գիտի, թե ինչպես առերեսվել պատմությանը: Այն առաջիններից էր, որ 1915 թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպություն և 2001 թ. ճանաչեց օրենքի ուժով», - աղբյուրի փոխանցմամբ, ասել է Մակրոնը։

Նա հավելել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավիրած ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.