ՀԱՊԿ-ում հայտարարել են Եվրոպայում նոր միջուկային ավիառումբեր տեղակայելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին

Միացյալ Նահանգները պատրաստվում է 2020 թ․ առաջին կեսին Եվրոպայում տեղակայել արդիականացված զինտեխնիկա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ  միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

«Միջազգային կայունությունը խախտելու ԱՄՆ-ի ձգտումների մասին են վկայում 2018 թ․ վերջին հաստատված ծրագիրը առաջադեմ ավիացիոն միջուկային զինատեսակների սերիական արտադրության մասին», - հայտարարել է Սիդորովը։

Նրա խոսքով՝ այսօր Նիդերլանդներում, Գերմանիայում, Բելգիայում, Թուրքիայում և Իտալիայում պահվում են նախկին սերնդի չօգտագործված շուրջ 200 ռումբեր։

«Ընդ որում, ամերիկացի մասնագետների կողմից նման զինատեսակների ստեղծումը, վերանշյալ պետությունների զինված ուժերի կազմում համալրելը և դրանք միջուկային մարտագլխիկներով հագեցնելն ուղղակիորեն խախտում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը», - ասել է Սիդորովը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչմացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, հայտարարել էր, որ Մոսկվային անհանգստացնում է նաև ԱՄՆ-ի մոտեցումը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.