Ֆլորիդայի ափերի մոտ իրար են բախվել ամերիկյան երկու ռազմանավեր

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ափերի մոտ բախվել են ամերիկյան երկու ռազմանավ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարությանը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին՝ նավերի պահեստները լիցքավորելու ժամանակ։ Իրար են բվախվել հրթիռակիր USS Leyte Gulf-ը և USNS Robert E. Peary չոր բեռնատար նավը։

Տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել։ Նավերը կարողացել են շարունակել իրենց երթուղին։

Նավահանգիստ վերադառնալուց հետո մասնագետները կհաշվարկեն միջադեպի հետևանքով ստացված վնասի չափը։ Բացի այդ, հետաքննություն կսկսվի ԱՄՆ ռազմածովային ուժերի և ծովային բեռնափոխադրման հրամանատարության նախաձեռնությամբ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.