Քաբուլը բողոք է ներկայացրել ՄԱԿ՝ կապված «Թալիբան» շարժման ներկայացուցիչների՝ Ռուսաստան այցելելու հետ

Աֆղանստանի կառավարությունը բողոք է ներկայացրել ՄԱԿ՝ կապված «Թալիբան» շարժման ներկայացուցիչների Ռուսաստան այցելելու հետ։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով Tolo News-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Նազիֆուլա Սալարզայը հաստատել է այս տեղեկությունը։

Ավելի վաղ Աֆղանստանի հարցով Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման մասնակիցները կոչ էին անում, որ թալիբների առաջնորդները դուրս բերվեն ՄԱԿ-ի սև ցուցակից, որպեսզի խաղաղ գործընթացն ավելի արդյունավետ ընթանա։

Երկրում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Աֆղանստանի քաղաքական գործիչների կոնֆերանսը տեղի է ունեցել փետրվարի 5-6-ին։ Կոնֆերանսին մասնակցել են «Թալիբան» շարժման ներկայացուցիչներ, աֆղան քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց գլխավորել է Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կարզայը։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով տարածված տեղեկությունները, հայտարարել է, որ վերոնշյալ կոնֆերանսը հրավիրվել է բացառապես աֆղանական սփյուռքի կողմից և չի հանդիսանում Աֆղանստանի հակամարտության կարգավորման մոսկովյան գործընթացի շարունակություն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.