Իսպանիայում 87-ամյա պապը թոռան հետ զբաղվել է թմրանյութերի առևտրով

Իսպանիայում իրավապահները ձերբակալել են 87-ամյա տղամարդու և նրա թոռանը, որոնք կասկածվում են կոկաինի, մարիխուանայի և հաշիշի առևտրով զբաղվելու մեջ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Նշվում է, որ Բարսելոնայի նահանգի Մարտորել քաղաքում տեղի ունեցած գործողության ժամանակ ոստիկանությունը տղամարդու մոտ հայտնաբերել է 100 գրամ կոկաին։ 87-ամյա տղամարդու հետ է եղել նաև նրա 30-ամյա թոռը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանրային առողջությանը վնաս հասցնելու հատկանիշներով։ Հատկանշական է, որ երկուսն էլ պայմանական ազատ են արձակվել մինչև դատական գործընթացի սկսվելը։

Ոստիկանությունը հետաքննությունն սկսել էր հունվարի կեսին, երբ քաղաքի շենքերից մեկում հայտնաբերվել էր պայուսակ, որում կար 33 տուփ մարիխուանա։ Հետաքննությունը պարզել է, որ պայուսակը պատկանում էր 30-ամյա տեղացի մի տղամարդու։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.