Մադուրոյի հետ բանակցելու ժամանակն անցել է․ ԱՄՆ պետքարտուղարություն

Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցելու ժամանակն անցել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Վենեսուելայի հարցով հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսը։

«Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը վաղուց անցել է», - ասել է Աբրամսը։

Նա նաև բացասաբար է արտահայտվել Ուրուգվայի և Մեքսիկայի կողմից Վենեսուելայի հարցով խումբ ստեղծելու գաղափարի մասին։

Նա հավաստիացրել է, որ Մադուրոն փորձելու է «ձգձգել բանակցությունները և մանիպուլացնել նրանց»։ Աբրամսը կոչ է արել բոլորին ԱՄՆ-ի պես վարվել և Խուան Գուաիդոյին ճանաչել որպես Վենեսոուելայի ժամանակավոր նախագահ։

«Մի ընկեք թակարդը, որը լարել է Մադուրոն։ Նրա հետ կեղծ երկխոսության մեջ մտնելու փոխարեն ուղարկեք հստակ ազդանշաններ, որ նա պետք է հեռանա։ Մենք չենք ցանկանում միանալ այդ կոնտակտային խմբին», - շարունակել է Աբրամսը։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.