Բլոգերին արգելափակել են արական և իգական սեռերից բացի այլ սեռի գոյությունն անհնար համարող հայտարարության համար

HelenaLive անունով հայտնի բլոգերին հեռացրել են TwitchTV-ից այն բանի պատճառով, որ նա ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ կա երկու սեռ՝ արական և իգական։ Այս մասին, ինչպես գրում է Lenta-ն, բլոգերը խոսել է յութուբյան իր ալիքի եթերում։

Նրա խոսքով՝ այդ տեսանյութը համացնացում արգելափակվել է, քանի որ դրանում եղել են «տրանսգենդեր համայնքին վիրավորող մեկնաբանություններ»։ HelenaLive-ը պնդում է, որ «վիրավորական մեկնաբանությունները» կապված են միայն երկու սեռի գոյության մասին հայտարարության հետ։

TwitchTV-ի՝ բլոգերին ուղարկած նամակում ասվում է, որ վերջինս առաջին անգամ չէ, որ դրսևորում է նման վերաբերմունք։

«Ձեր վերջին արարքն ապացուցեց, որ Դուք չեք հասկանում՝ ինչ է նշանակում ատելության խոսք և ինչպես կարող է այն ազդել Ձեր ալիքի հետևորդների վրա», - ասվում է բլոգերին ուղարկած նամակում։

HelenaLive-ը  կարծում է, որ Twitch-ի մոդերատորները ճիշտ չեն մեկնաբանել իր խոսքերը։

«Ես հատուկ նշել եմ, որ նորմալ է, երբ տղամարդը ցանկանում է լինել կին, իսկ կինը՝ տղամարդ, սակայն հնարավոր չէ լինել սեզոք սեռի», - ասել է նա՝ բացատրելով թե ինչու են արգելափակել իր յութուբյան ալիքը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.