Ամերիկյան ռազմանավերը մտել են Չինաստանին պատկանող ջրային տարածք

ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու հրթիռակիր նավ մտել են Հարավչինական ծովի կղզիներից մեկը ջրային տարածք, որը Չինաստանը համարում է իրենը։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Նշվում է, որ Միացյալ Նահանգները մեկ անգամ չէ, որ իր նավերն ուղարկել է այս շրջաններ՝ ցույց տալով, որ չի ընդունում Պեկինի իրավունքներն այդ ջրային տարածքների վրա։

Վաշինգտոնը Չինաստանին քննադատում է նաև այն բանի համար, որ վերջինս «ամրապնդում և ընդարձակում է Հարավչինական ծովում իր վերահսկողության տակ գտնվող կղզիներն ու տարածքները՝ այնտեղ հաստատելով ռազմական ներկայություն»։ Գործնականում՝ Պեկինն այս բոլոր ջրային տարածքները համարում է իրենը։

Այս շրջաններում փոքր կղզիների և ջրային տարածքների պատկանելիության հարցերը չեն լուծվում արդեն տասնամյակներ։ Խոսքը Սիշա կղզիախմբի, Նանշա կղզիների և Սկարբորոուի ծովախութի մասին է։ Այս վեճերին ներգրավված են նաև Վիետնամը, Բրունեյը, Մալայզիան և Ֆիլիպինները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.