Բրիտանական, ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայություններն իրանցի միջուկային մասնագետին գաղտնի տեղափոխել են Մեծ Բրիտանիա

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկություններ ունեցող 47-ամյա մասնագետը Նոր տարվա նախաշեմին տարվել է Մեծ Բրիտանիա բրիտանական Mi6-ի, CIA-ի և Mossad համատեղ գործողության արդյունքում։ Այս մասին գրում է բրիտանական Express պարբերականը։

Մասնագետի խոսքով՝ ինքը մասնակցել է Իրանում ուրանի հարստացման հաստատության ղեկավար, գիտնական Մոսթաֆա Ահմադի Ռոշանի վրա 2012 թ․ կատարված մահափորձին։ 32-ամյա Ռոշանը զոհվել էր Թեհրանում իր մեքենային ամրացված ռումբի պայթյունից։ Զոհվել էր նաև նրա վարորդը։

47-ամյա մասնագետին Իրանից դուրս հանելու ծրագիրը իրականացվել է հոկտեմբերին, երբ արդեն վտանգ կար, որ նա կարող է բռնվել։

MI6-ի և CIA-ի մոտ այս մարդու հետ զրուցելու ցանկություն առաջացավ այն ժամանակ, երբ նա սկսեց բավական շատ տեղեկությունների տիրապետել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Արդեն դեկտեմբերին իսրայելական Mossad-ը նրան դուրս հանեց երկրից, որից հետո MI6-ը պետք է նրան անցկացներ ողջ Եվրոպայով և հասցներ Մեծ Բրիտանիա, ապա Միացյալ Նահանգներ։ Սակայն բրիտանական հատուկ ծառայությունները խնդրի առջև են կանգնել, քանի որ ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանից։

«Սա տեղի չի ունեցել առանց մարտահրավերների։ Նրա բացակայությունն անմիջապես նկատվել է, և մեզ տեղեկացրել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատն ուղարկվել է նրա հետևից։ Նրան Մեծ Բրիտանիա հասցնելու եղանակների մասին հարցն առաջին անգամ ծագել է Ֆրանսիայում։ Որպես լուծման տարբերակ, որոշվեց նրան մտցնել նավով նեղուցն անցնել և Բրիտանիա հասնել ցանկացող փախստականների շարքերը», - պատմել է լրատվականի զրուցակիցը։

«Կարող ենք ասել, որ մեր հարցազրույցների արդյունքում հավաստիացել ենք, որ Իրանը, կարծես, կատարում է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակներում ստանձնած իր հանձնառությունները։ Սա լավ նորություն է», - ասել է աղբյուրը։

Սա տեղի է ունեցել, երբ վարորդները ոստիկաններին հայտնել են ափին գտնվող 12 ներգաղթյալների մասին, որոնց գործակալները կարողացել էին հավաքել։

Հետո՝ Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ, նրան տարել են «ապահով մի տուն», որտեղ բրիտանացի և ամերիկացի գործակալները հարցաքննել են նրան։ Այս, այսես կոչված, «ապահով տունը» գաղտնի տուն է, որտեղ հատուկ ծառայությունները կատարում են իրենց անհրաժեշտ անօրինական գործողությունները։

Իրանը մշտապես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է Նաթանզ հաստատության մասին։ Երկրորդ՝ Քոմ քաղաքի մոտ գտնվող հաստատության մասին Թեհրանը հայտարարել է 2009 թ․, երբ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը բացահայտել էր դրա գոյությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.