Պեկինը Վաշինգտոնին կոչ է անում զերծ մնալ սադրանքներից Հարավչինական ծովում

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի սադրանքները Հարավչինական ծովում, հակառակ պարագայում Չինաստանի զինված ուժերը ստիպված կլինեն պատասխան գործողություններ ձեռնարկել։ Այս մասին ասվում է Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Մենք պնդում ենք, որ ամերիկյան կողմը դադարեցնի սադրանքները․ Չինաստանի հարավային շրջանների զինված ուժերն ուշադրությամբ հետևում են իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները պաշտպանելու Չինաստանի ազգային անվտանգությունը և ինքնիշխանությունը», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու հրթիռակիր նավ մտել է Հարավչինական ծովի կղզիներից մեկի ջրային տարածք, որը Պեկինը համարում է իրենը։ Աղբուրի փոխանցմամբ՝ նավարկությունը տեղի է ունեցել «նավարկությունների ազատությանն ուղղված ամերիկյան գործողության շրջանակներում»։

Միացյալ Նահանգները մեկ անգամ չէ, որ իր նավերն ուղարկել է այս շրջաններ՝ ցույց տալով, որ չի ընդունում Պեկինի իրավունքներն այդ ջրային տարածքների վրա։

Վաշինգտոնը Չինաստանին քննադատում է նաև այն բանի համար, որ վերջինս «ամրապնդում և ընդարձակում է Հարավչինական ծովում իր վերահսկողության տակ գտնվող կղզիներն ու տարածքները՝ այնտեղ հաստատելով ռազմական ներկայություն»։ Գործնականում, Պեկինն այս բոլոր ջրային տարածքները համարում է իրենը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.