Խուան Գուաիդոն հերքում է սեփականության հայտարարագրի կեղծման վերաբերյալ լուրերը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հերքում է սեփականության հայտարարագրի կեղծման վերաբերյալ  կասկածները՝ դրանք անվանելով Վենեսուելայի վերահսկողության գլխավոր գրասենյակի կողմից որպես ստուգում արված ահաբեկման ակտ։ Նման հայտարարությամբ Գուաիդոն հանդես է եկել Կարակասում իր համակիրների առջև ունեցած ելույթի ժամանակ։

«Այսօր մեր նկատմամբ որպես սպառնալիք սկսել են օգտագործել սեփականության թեման, սակայն նրանց չի հաջողվի վախեցնել մեզ։ Ես ապրել եմ հանուն քաղաքականության, ոչ թե դրա հաշվին միջոցներ կուտակել։ Ես միշտ էլ դատապարտել եմ կոռուպցիան», - ասել է Գուաիդոն։

Ավելի վաղ Վենեսուելայի վերահսկողության գլխավոր գրասենյակի ղեկավար Էլվիս Ամորոսոն հայտարարել էր Խուան Գուաիդոյի սեփականության հայտարարագրի վերաբերյալ ստուգումներ սկսելու մասին։

Նրա խոսքով՝ սա կապված է այն կասկածների հետ, որ ընդդիմության առաջնորդը թաքցրել է իր «իրական եկամուտները, գումարներ է ստացել միջազգային կառույցներից՝ որևէ հիմնավորում չտալով դրանց»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.