ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի

ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ հատել է 22 տրիլիոն դոլարի սահմանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը։

Այսպիսով, ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգների պետական պարտքը կազմում է 22,012 տրիլիոն դոլար, ընդ որում՝ 2019 թ․ փետրվարից այս ցուցանիշն ավելացել է 90 միլիարդ դոլարով։

Հատկանշական է նաև, որ վերջին 11 ամսվա ընթացքում պետական պարտքն աճել է մեկ տրիլիոն դոլարով։

Ինչպես հաղորդում է USA Today-ը, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք պետական պարտքն աճում է ամենաբարձր տեմպով հատկապես վերջին հարկային բարեփոխումներից հետո, որն ԱՄՆ-ի բյուջեի վրա նստել է 1,5 տրիլիոն դոլար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2018 թ․ ֆինանսական տարում ԱՄՆ բյուջեի դեֆիցիտն աճել է 17%-ով և հասել է 779 միլիարդ դոլարի։ Ակնկալվում է, որ 2020 թ․ այն կհասնի մինչև մեկ տրիլիոնի, իսկ պետական պարտքի աճի տեմպը կպահպանվի, քանի որ կառավարության ծախսերը ոչ մի կերպ չեն վերահսկվում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.