Չինաստանը բանակցություններ է սկսել Վենեսուելայի ընդդիմության հետ

Չինաստանն սկսել է կապ հաստատել Վենեսուելայի ընդդիմության հետ։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal թերթին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պեկինն անհանգստացած է Բոլիվարյան Հանրապետությունում իր ներդրումներով և այստեղ է ուղարկել իր դիվանագետներին ընդդիմության ճամբարում Խուան Գուաիդոյի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Լրատվականը նշում է, որ Չինաստանը Վենեսուելայի տնտեսությունում մոտ 20 միլիարդ դոլարի ներդրում է արել։

Փորձագետները նշում են, որ Չինաստանը գնահատում է իշխանափոխության ռիսկերը և չի ցանկանում մնալ «վատ կողմում» Կարակասի նոր իշխանությունների համար։

«Չնայած Պեկինում խոսում են կայունության մասին, սակայն հասկանում են, որ եկել է ձվերը տարբեր զամբյուղներում դնելու ժամանակը», - գրում է թերթը։

Հատկանշական է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել այս տեղեկություններին։

Փետրվարի 1-ին Գուաիդոն հայտարարել էր, որ իշխանափոխությունը ավելի ձեռնտու կլինի Չինաստանի և Ռուսաստանի համար, որոնք Վենեսուելայի խոշորագույն վարկատուներն են։ Նրա խոսքով՝ Նիկոլաս Մադուրոն ի վիճակի չէ պաշտպանել որևէ մեկի շահերը և այդ պատճառով էլ չի կարող հարմար լինել Մոսկվայի և Պեկինի համար։

Հունվարի 25-ին Ռուսաստանի հրաժարվել էր Գուաիդոյին ճանաչել որպես Վենեսուելայի նախագահ։ Չինաստանը մասամբ համաձայնել էր Մոսկվայի դիրքորոշմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դեմ քվեարկելով ընդդիմությանն աջակցելու մասին ԱՄՆ-ի առաջարկին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.