Պեկինը հերքում է Վենեսուելայի ընդդիմության հետ բանակցություններ սկսելու մասին տեղեկությունները

Վենեսուելայի ընդդիմության հետ բանակցություններ սկսելու մասին The Wall Street Journal թերթի հրապարակած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։

«Wall Street Journal թերթը երեկ հրապարակել է մի հոդված, քանի դեռ մենք պատրաստում էինք մեր պատասխանը։ Սա շատ ապակառուցողական և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Այդ տեղեկությունները չեն համապատասպանում իրականությանը․ դրանք կեղծ են», - հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Ավելի վաղ լրատվականը հայտնել էր, որ Պեկինն անհանգստացած է Բոլիվարյան Հանրապետությունում իր ներդրումներով և այստեղ է ուղարկել իր դիվանագետներին ընդդիմության ճամբարում Խուան Գուաիդոյի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Փետրվարի 1-ին Գուաիդոն հայտարարել էր, որ իշխանափոխությունը ավելի ձեռնտու կլինի Չինաստանի և Ռուսաստանի համար, որոնք Վենեսուելայի խոշորագույն վարկատուներն են։ Նրա խոսքով՝ Նիկոլաս Մադուրոն ի վիճակի չէ պաշտպանել որևէ մեկի շահերը և այդ պատճառով էլ չի կարող հարմար լինել Մոսկվայի և Պեկինի համար։

Հունվարի 25-ին Ռուսաստանի հրաժարվել էր Գուաիդոյին ճանաչել որպես Վենեսուելայի նախագահ։ Չինաստանը մասամբ համաձայնել էր Մոսկվայի դիրքորոշմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դեմ քվեարկելով ընդդիմությանն աջակցելու մասին ԱՄՆ-ի առաջարկին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.