Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել Թուրքիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնից

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ Յըլդըրըմի այս որոշումը կարող է պայմանավորված լինել առաջիկա մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվելու ցանկության հետ։

Մինչև խորհրդարանի նոր խոսնակ ընտրելը Յըլդըրըմի պատրականությունները կկատարի «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ջելալ Ադանը։

Հիշեցնենք, որ Բինալի Յըլդըրըմը 2016-2018 թ․թ․ զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը, որը նա թողել է երբ Թուրքիան անցում է կատարել նախագահական կառավարման համակարգի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.