Բեռնի Սանդերսը հայտարարել է 2020 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին

Ամերիկացի սենատոր, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բեռնի Սանդերսը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թ․ նախագահական ընտրություններին։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով VPR ռադիոկայանին։

Բեռնի Սանդերսը ներկայացնում է Վերմոնտ նահանգը։ Նա 2016 թ․ ընտրություններից առաջ դեմոկրատների  անցկացրած ներկուսակցական ընտրություններում (փրայմերիզ) իր տեղը զիջել էր Հիլարի Քլինթոնին։

Քլինթոնն, իր հերթին, 2008 թ․ նախագահական ընտրություններից առաջ անցկացված փրայմերիզում պարտվել էր Բարաք Օբամային։

Հիշեցնենք, որ 2016 թ․ նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում Թրամփը հաղթանակն էր տարել՝ ստանալով ընտրական կոլեգիայի 304 անդամների քվեները, իսկ Քլինթոնը ստացել էր 227 ձայն։

Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկությամբ Քլիթոնն ստացել էր 3 միլիոնով ավելի ձայն, քան Թրամփը։ Սակայն ԱՄՆ-ում գործող անուղղակի քվեարկության համակարգի շնորհիվ՝ էական նշանակություն ունեցավ ընտրական կոլեգիայի անդամների քվեարկությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.