Գուաիդոն ստորագրել է առաջին «նախագահական հրամանարագիրը»

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն ստորագրել է «առաջին նախագահական հրամանարագիրը»։ Այս մասին Գուաիդոն գրել է իր թվիթերյան էջում։

Փետրվարի 21-ին Գուաիդոն հրամանագիրը է ստորագրել, որով թույլատրում է Վենեսուելա մտցնել հումանիտար օգնությունը։

«Որպես Բոլիվարյան Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ևս մեկ անգամ հրամայում եմ թույլ տալ՝ հումանիտար օգնությունը մուտք գործի Վենեսուելա․ հրամայում եմ գործել այս հրամանագրին համաձայն» - իր թվիթերյան էջում գրել է ընդդիմության առաջնորդը։

Բացի այդ՝ Գուաիդոն հրամայել է բացել «եղբայրական Բրազիլիայի» հետ սահմանը, պահպանել դիվանագիտական հարաբերությունները Կարիբյան ծովում գտնվող Արուբա, Կյուրասաո և Բոնեյր կղզիների, ինչպես նաև Նիդերլանդների իշխանությունների հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլաս Մադուրոն հրամայել է փակել Բրազիլիայի հետ սահմանը։ Նա հայտարարել էր նաև, որ դիտարկվում է Կոլումբիայի հետ սահմանը փակելու հնարավորությունը։

Փետրվարի 20-ին Վենեսուելան անորոշ ժամանակով փակել է Կարիբյան ծովի՝ Նիդերլանդներին պատկանող կղզիների հետ ծովային սահմանը։ Այս որոշումն էլ կայացվել էր ընդդիմության՝ ԱՄՆ-ից ուղարկված հումանիտար օգնությունը ծովային ճանապարհով երկիր մտցնելու ձգտումների հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը դեղորայք էր ուղարկել Վենեսուելա։ Իսկ փետրվարի 10-ին էլ Կոլումբիա էր հասել ամերիկյան առաջին ինքնաթիռը՝ լի սննդամթերքով և դեղորայքով։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ ուղեբեռը թունավորված է, և արգելափակել էր դրա մուտքը երկիր։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.