Ամերիկյան ռազմանավը մտել է Օդեսայի նավահանգիստ

Ամերիկյան USS Donald Cook հրթիռակիր նավը մտել է Օդեսայի ծովային առևտրի նավահանգիստ։ Այս մասին գրում է Ria Novovsti-ն՝ հղում կատարելով Dumskaya թերթին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան նավն այստեղ կմնա մինչև փետրվարի 27-ը։

Նշվում է, որ հրթիռակիր նավը սևծովյան տարածաշրջանում է դեռ փետրվարի 19-ից։ ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարությունից տեղեկացնում են, որ Donald Cook-ն այստեղ իրականացնում է «ծովային անվտանգության ապահովվման գործողություններ»։

Հատկանշական է, որ ամերիկյան ռազմանավն արդեն հասցրել է զորավարժություններ անցկացնել թուրքական ռազմածովային ուժերի TCG Faith հածանավի հետ։ Նշվում է, որ նման մի զորավարժություն էլ նախատեսվում է անցկացնել ուկրաինական ռազմանավերի հետ։

Ria Novosti-ն հիշեցնում է, որ սա ընթացիկ տարվա ընթացքում ամերիկյան ռազմանավի արդեն երկրորդ մուտքն է Սև ծով։ Հունվարի վերջին Donald Cook-ը հինգ օրով հանգրվանել էր Բաթումի նավահանգստում։

Լրատվականն ընդգծում է, որ ռուսական նավերը վերահսկում են ամերիկյան ռազմանավի գործողությունները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.